«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Նրանք կարո՞ղ են ավելին

Նրանք կարո՞ղ են ավելին
01.04.2013 | 23:20

«Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչության նիստում քննարկվել են մայրաքաղաքի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր: Կուսակցական կառույցները պատրաստ են ակտիվ քարոզարշավի և համոզված պայքարելու են հաղթանակի համար: Նիստում հաստատվել է նախընտրական ծրագիրը և կարգախոսը` «Մենք կարող ենք ավելին»:

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ